Հայաստանում Beeline-ը մեկնարկել է Domaians.Beeline.am դոմենային անունների գրանցման հարթակը

Հայաստանում Beeline-ը մեկնարկել է Domaians.Beeline.am դոմենային անունների գրանցման հարթակը

Beeline-ը մեկնարկել է domains.beeline.am հարթակը, որը թույլ է տալիս առցանց ընտրել և անմիջապես գրանցել դոմենային անուններ ավելի քան 400 տիրույթներում։

Հարթակում հասանելի են առաջին (TLD) և երկրորդ (SLD) մակարդակի դոմեններ։ Ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար .am և .hայ տիրույթներում դոմենների գրանցման համար գործում է հատուկ գին՝ ընդամենը 8900 դրամ մեկ տարվա գրանցման համար։ Օգտատերերն առայժմ կարող են վճարել գրանցման համար առցանց՝ բանկային քարտի կամ Paypal և Alipay վճարային համակարգերի միջոցով։ Առաջիկայում կավելանան վճարման այլ եղանակներ։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանում ինտերնետ տեխնոլոգիաները կայուն զարգացում են ապրում, որն էլ ակնհայտորեն նպաստում է բիզնեսի ներթափանցմանն ինտերնետային տարածք։ Իսկ բիզնեսի մասին համացանցում հայտարարելու առաջին քայլը հենց դոմենային անվան գրանցումն է։ Դոմենային անունների իրավատերերի հարաբերակցությունն ինտերնետ օգտատերերի նկատմամբ բավականին ցածր է, հետևաբար շատ մեծ են այդ սեգմենտի զարգացման հեռանկարները։ Մեր հաճախորդների համար մենք մշակել ենք .am և .Հայ դոմենային անունների գրանցման հատուկ առաջարկ և վստահ ենք, որ վերջինս դրական կանդրադառնա  տեղական նախագծերի առաջխաղացման վրա», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նախագիծն իրականացվում է Regnest.com դոմենային ոլորտում հայտնի բրենդի հետ համատեղ։

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել http://domains.beeline.am կայքում, կամ հարցը տեղադրել նույն կայքի «Հետադարձ կապ» բաժնում։