15.09.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Սեպտեմբերի 15-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ԵՊՀ հնագիտության ամբիոնի վարիչ, արշավախմբի ղեկավար Հայկ Ավետիսյանը,  հնագետ Գագիկ Սարգսյանը, պատմաբան և գրող Բակուր Կարապետյանը, պեղումների հովանավոր, ԱՄՆ-ից ընտանիքով Բերձոր մշտական բնակության եկած, դպրոցաշինությամբ զբաղվող Ստեփան Սարգսյանը:

Թեման՝ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ հնագիտության ամբիոնի համատեղ արշավախումբը Արցախի Քաշաթաղի շրջանի Երկաթե դարի ամրոցում, բուրգ աշտարակ է հայտնաբերել:

***

Սեպտեմբերի 15-ին` ժամը 11:30-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա նախարար Վահան Մարտիրոսյանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի համատեղ մամուլի ասուլիսը։

Բանախոսները կներկայացնեն սեպտեմբերի 27-ին կայանալիք բարձր տեխնոլոգիաների ոլորտի` 10-րդ ամենամյա «ԱրմԹեք՛ 17» գործարար համաժողովի մանրամասները։

Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010. 59-01-47, 010.59-01-71, 043. 32-23-33 հեռախոսահամարներով:

***

Սեպտեմբերի 15-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ լիբանանահայ գործարարի մասնակցությամբ։

Թեման՝ «Հայաստանում փորձում են ահաբեկել սփյուռքահայ գործարարին` ահաբեկումը սկսելով անասունների հետ հաշվեհարդարից»։

Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին:

«Նոյյան Տապան». «Ազգային Տարազներ» ցուցադրության մրցույթ փառատոնը՝ մի քանի օրից. Մանրամասն ասուլիսի ընթացքում:

***
Սեպտեմբերի 15-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Ազգային Տարազ» փառատոնի կազմակերպիչների մասնակցությամբ։

Թեման՝ «Մի քանի օրից կմեկնարկի «Ազգային Տարազներ» ցուցադրության մրցույթ փառատոնը . Փառատոնի նախնական փուլի արդյունքները . կազմակերպչական խմբի կատարած աշխատանքները և չլուծված խնդիրները. մասնակիցները (երկրներ. մարզեր). Փառատոնի ծրագրի և ժյուրիի կազմի ընտրությունը. Պետության. ՀԿ-ների. անհատների մասնակցությունը և աջակցությունը. կազմակերպիչների հետագա քայլերը»։

Բանախոսներն են՝

Էդուարդ Սեդրակյան – Գեղեցիկ արվեստների ազգայի ակադեմիայի ռեկտոր և հիմնադիր

Լաուրա Մամյան – Մշակույթի նախարարության ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՒՍԱՆԱԿԱՆ և ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼԻ խմբավար և մեներգչուհի

Արտյոմ Սյունեցի -Հանրահայտ հագուստի դիզայներ, մոդելավորող

Ժոզեֆինա Մուսախանյան – դիզայներ

***

Սեպտեմբերի  15-ին, ժամը 13:00-ին ՀՀ Փաստաբանների պալատում /Երևան, Զաքյան 2, 4-րդ հարկ, մեծ դահլիճ/ նախատեսվում է անցկացնել համատեղ մամուլի ասուլիս –բանավեճ նվիրվածհետիոտների անվտանգությանը:  Մասնակիցներ՝ վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյան,  «Սպառողների խորհրդատվության կենտրոն»իրավապաշտպան Հ/Կ նախագահ Կարեն Չիլինգարյան , Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ:

***

Սեպտեմբերի 15-ին, ժամը 9:30-ին  Երևանի  Հերացի ավագ դպրոցում /հասցե՝  Քանաքեռ- Զեյթուն, Հրաչյա Ներսիսյանի 3/ տեղի կունենա «Աշխարհի մեծ դաս» միջոցառումը՝նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված  նպատակներին: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:




Լրահոս