Հայտնի է Գորիսի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2017 թվականի նոյեմբերի 5-ին անցկացնել Գորիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

Ինչպես հայտնի է՝ նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցը հրաժարական էր տվել, որի պատճառով էլ նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն էր առաջացել:

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ 26-ամյա Առուշ Գագիկի Առուշանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:




Լրահոս