Բանակում արտակարգ պատահարներ չեն եղել․ ԼՂ ՊՆ-ը հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական որոշ լրատվամիջոցների հաղորդումները, թե Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայի ձորը ընկնելու հետևանքով մահացել են 8 և վիրավորվել 4 զինծառայողներ, դրանք որակելով «ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվություն»:

Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին բանակում արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել, և կոչ է անում հայրենական լրատվամիջոցներին «չընկնել հակառակորդի տեղեկատվական ծուղակը և բանակի մասին տեղեկատվություն տարածելիս օգտվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններից»:

«Ավելացնենք նաև, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և աչալրջորեն կատարել իրենց մարտական խնդիրը», – ասված է հաղորդագրությունում:




Լրահոս