1000 ՄԲ անվճար ինտերնետ «My Beeline Armenia» հավելվածը ներբեռնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է «My Beeline Armenia» բջջային հավելվածի նոր ակցիայի մասին:

Ս.թ. սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը Beeline-ի բաժանորդները՝ իրենց բջջային հեռախոսների վրա ներբեռնելով «My Beeline Armenia» բջջային հավելվածը և գրանցվելով հավելվածում, կստանան 30 օրվա ընթացքում 1000 ՄԲ անվճար ինտերնետից օգտվելու հնարավորություն:

«Մենք աշխատում ենք մեր բաժանորդների համար ստեղծել ժամանակակից տեխնիկական լուծումներ թվային ոլորտում և տրամադրել շահավետ առաջարկներ: Համոզված եմ, որ այս հավելվածն առաջին իսկ օգտագործումից հետո կդառնա բաժանորդների լավագույն օգնականը և դրա շնորհիվ մեր ծառայությունները էլ ավելի պարզ ու հարմար կդառնան»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«My Beeline Armenia» հավելվածի միջոցով բաժանորդը կարող է հեշտությամբ կառավարել հաշիվը, տեսնել մնացորդը, միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ հաշվի վերծանում, սակագնային փաթեթի և միացված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, կատարել առցանց վճարումներ և mShop-ի միջոցով պատվիրել SIM-քարտ, սմարթֆոն և այլն:

Հավելվածը անվճար կարելի է ներբեռնել Play Market, App Store և Windows հարթակներից, իսկ վեբ տարբերակով մուտք գործելու համար հարկավոր է անցնել im.beeline.am հղումով։




Լրահոս