NARSAN ՍՊԸ-ի գործով քննիչ Է կալանավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան, որ NARSAN ՍՊԸ փոխտնօրեն Ռոբերտ Հարությունյանի գործով անցնող քննիչին կալանավորեն, որն էլ դատարանը բավարարել է:

Սեպտեմբերի 11-ին գրել էինք նաև, որ ՀՔԾ-ն վաշխառության կասկածանքով ձերբակալել էր NARSAN ՍՊԸ փոխտնօրեն Ռոբերտ Հարությունյանին եւ եւս մեկ քննիչի: Եվ ահա երեկ քննիչին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, ինչը բավարարվել է, իսկ ահա NARSAN ՍՊԸ փոխտնօրեն Ռոբերտ Հարությունյանի մասով դեռեւս որոշում չկա, թե նրան ազատ կարձակեն, թե կկալանավորեն:




Լրահոս