Հայեր, այդ մարդիկ ձեզ ուզում են մեռած տեսնել՝ ու վերջ. Լապշինի նոր գրառումը՝ ադրբեջանցիների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական բանտից ազատված բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինն ազատվելուց կարճ ժամանակ անց անդրադարձել է արցախյան հիմնահարցին։

«Ամոթ է խոստովանել, բայց մինչ ադրբեջանական բանտում հայտնվելը ես ազնվորեն կարծում էի, որ ղարաբաղյան հարցը վիճելի է ու պիտի լուծվի Ադրբեջանի սահմանները հարգելով։ Ինչ ապուշն էի ես։ Ադրբեջանը դեռ 1988-ին սկսեց ահաբեկել հայերին Սումգաիթում, Բաքվում, Ղարաբաղում՝ նացիստական «juden frei» (հրեաներից մաքրած) սխեմայով, սակայն ոչ թե հրեաների, այլ հայերի հանդեպ կիրառմամբ։ Այնուամենայնիվ, հրեաների 95 տոկոսը փախավ Ադրբեջանից նույն ժամանակ, փորձանքից հեռու՝ կավարտեն հայերի հետ, կսկսեն ազատվել հրեաներից։ Գենետիկ հիշողություն է։ Իսկ այսօր հրեաներին Ադրբեջանում շատ սիրում են՝ իհարկե, որովհետև այնտեղ հրեաներ չկան, մի քանի հազար, նախկին մոտ 100 հազարից», – նշել է նա։


Լապշինը ընդգծել է, որ մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, թե նա Ղարաբաղն Արցախ է անվանել։ «Օրուցերեկ հանդուրժողականությունից խոսացող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անունն ապօրինի է համարում։ Այսինքն, հայերենն օրենքից դուրս է, հայերենով խոսել հայերին չի կարելի, սեփական կրոն ունենալ չի կարելի ու ընդհանրապես, ըսկ քննիչ Թալիբովի, «ցեղասպանություն չի եղել՝ եթե թուրքերը մորթեին նրանց, քիչ գլխացավ կունենայինք»։
«Հայեր, պինդ կացեք։ Այս մարդիկ ձեզ ուզում են տեսնել մեռած՝ ու վերջ։ Ու եթե Հայաստանի թուլացման կամ բանակցությունների հետևանքով դուք Ղարաբաղը կորցնեք, իմացեք՝ նրանք կգան ձեզ մորթելու», – եզրափակել է նա։




Լրահոս