Դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկանում է, որ 2017 թվականի սեպտեմբերի 15-ին ժամը 19:00-ի դրությամբ դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը:

2017 թվականի սեպտեմբերի 15-ին Սևանա լճից ջրի բացթողման ՀՀ օրենքով նախատեսված ծավալները լրացել են և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Ջրառ» ՓԲԸ-ի և «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից սահմանված կարգով կապարակնքվել են «Սևան» ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ վերամբարձ մեխանիզմները /վահանակները/:

 




Լրահոս