Ալլա Պուգաչովան Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին ներկայացել է գռեհիկ կիսաշրջազգեստով. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրեյ Մալախովը, Նիկոլայ Բասկովը, Յանա Չուրիկովան և անգամ իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտին երեկ ուրախացրել են հայկական հարսանիքի հյուրերին: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն` անդրադառնալով «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին:

Մոսկվայի 5 աստղանի «Սաֆիսա» ռեստորանի հանդիսությունների սրահում երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ աղբյուրի` մի քանի տարի առաջ բեմը լքած Ալլա Պուգաչովան բեմ է դուրս եկել մինի կիսաշրջազգեստով: Комсомольская правда-ի թղթակցի հետ զրույցում Պուգաչովան անկեղծացել է և նշել, որ նա ելույթ է ունենում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

-Այս պահին ֆինանսապես վատ դրության մեջ եմ և որոշեցի` ինչու ոչ, մասնակցել արարողությանը, հատկապես եթե մարդիկ ինձ դուր են գալիս,- նշել է տարիներ առաջ բեմը լքած պրիմադոննան:




Լրահոս