Քիչ առաջ հերթական կրակոցներն են հնչել Էջմիածնում. ինչ վիճակ է քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում հերթական կրակոցներն են հնչել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել քաղաքի Կիրովի անվան փողոցում:

Նախնական տվյալներով` կա վիրավոր, այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը, քրեական փորձագետներ:

Դեռևս հայտնի չէ միջադեպի մասնակից անձանց շրջանակը, չի հաղորդվում նաև վիրավորի ինքնությունը:

***

Քիչ առաջ տեղեկություններ հասան նաև այն մասին, որ նույն վայրում եղել է նաև դանակահարության դեպք:




Լրահոս