19.09.2017

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ՝

Սեպտեմբերի 19-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Նորավանք հիմնադրամի փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ ժողովրդագրական վիճակը և արտագաղթի կանխարգելման հնարավոր ուղիները:

****

Երեքշաբթի` սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Երևանում սեպտեմբերի 21-23-ը կայանալիք ռեստորանային սննդի Yerevan Food Fest (by «Hartak»)առաջին փառատոնին նվիրված ասուլիս:

«Yerevan Food Fest»-ը երևանյան հանդիսատեսին հայտնի և նրա կողմից սիրված վարպետության դասերի «Hartak» փառատոնի մի մասն է:

Փառատոնը միավորում է ամենատարբեր թեմաներ` բարձր տեխնոլոգիաներից մինչև արվեստ, և մեծ հաջողությամբ անցկացվում է արդեն երրորդ տարին: Հաշվի առնելով գաստրոնոմիայի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը` որոշվել է, որ ռեստորանային և գաստրոնոմիկ թեմաներն արժանի են առանձին փառատոնի:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են`

– գաստրոբլոգեր և խոհարար Եկատերինբուրգից, «Մայրիկը պատրաստվում է» խոհարարական նախագծի հեղինակ Աննա Ձյուբան,

– Հյուսիսային Կովկասի ռեստորանատերերի և հյուրանոցատերերի ասոցիացիայի նախագահ և «Գաստրոնոմիկ Ատլաս» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Ելովիկովան,

– «ՄԱՐՍԱԴԱ» ընկերության նախագծման գրասենյակի գլխավոր տնօրեն և ղեկավար Արսեն Մարտիրոսյանը,

– Դանիլովսկի շուկայում «Dolmaster» տաղավարի սեփականատեր Լիլիթ Հարությունյանը,

– InStyle ամսագրի ֆոտոխմբագիր Մարիա Նազարովան:

***

Սեպտեմբերի 19-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ  Սամվել Զաքարյանը:

Թեման՝ Կառավարության մերժումը դեղերի վրայից ԱԱՀ-ն հանելու պահանջին, դեղագործության ոլորտում առկա հարցեր, խնդիրներ: