Մարմնամարզիկներն անմասն մնացին մեդալից Փարիզի աշխարհի գավաթի խաղարկությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը հանդես եկան Փարիզում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ մեր մարմնամարզիկները մի քանի գործիքներում անցան եզրափակիչ փուլ, բայց չկարողացան զբաղեցնել մրցանակային տեղեր:

Հենացատկեր վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրեց 6-րդ տեղը (3-րդը՝ որակավորման փուլում), օղակներում՝ 8-րդ (8): Հավաքականի առաջատարը որակավորման փուլի նժույգ թափեր վարժությունում զբաղեցրեց 9-րդ տեղը, զուգափայտերում՝ 11-րդ՝ չկարողանալով անցնել եզրափակիչ:

Վահագն Դավթյանը որակավորման փուլի օղակներ վարժությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, բայց եզրափակչում նահանջեց մեկ տեղով:

Հարություն Մերդինյանը նժույգ թափերում թույլ տված սխալի պատճառով որակավորման փուլում 21-րդն էր: Մեր մարզիկները հանդես չեկան ազատ վարժություններում եւ պտտաձողում:

Այժմ Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Փարիզում, իսկ սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաքից կմեկնի Մոնրեալ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը (հոկտեմբերի 2-ից 8-ը):

Աղբյուրը՝ մրցաշարի պաշտոնական կայքի




Լրահոս