Կոտայքում 45-ամյա տղամարդը եղբոր գերեզմանի քարը դնելուց հետո տան ննջասենյակում հրացանով կրակել է իր որովայնին. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկացրել են, որ «որովայնի կողմնային պատի հրազենային վնասվածք՝ ձախից, չթափանցող որովայնի խոռոչ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հրազենային վիրավորում ստացած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գագիկ Վարդանյանն է, ով նույն օրը, ժամը 16։20-ի սահմաններում իր տան ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով որսորդական հրացանից կրակել է իր որովայնին»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքից առաջ Գ. Վարդանյանը իրենց գյուղի գերեզմանոցում տեղադրելիս է եղել եղբոր քարը, որից հետո վերադարձել են տուն, հաց են կերել, իսկ հետո նա մտել է ննջասենյակ և իր անունով գրանցված «ՄՌ-153» տիպի հրացանով ինքնասպանության փորձ է կատարել։

Մանրամասները` այստեղ:

 




Լրահոս