20.09.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Սեպտեմբերի 20-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Արամ Մանուկյանը:
Թեման՝ Անկախության 26 ամյակ, սեպտեմբերի 21-ի խորհուրդ:

***

Սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին,  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում (հասցե` Մ.Մկրտչյան 5, նիստերի դահլիճ) տեղի կունենա ասուլիս` նվիրված «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» հայ-իրանական համաժողովին, որը կանցկացվի սեպտեմբերի 22-23-ը Երևանում:

Ասուլիսի բանախոսներն են`

Էմիլ Տարասյանը – ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Էդուարդ Ղազարյանը – Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս

Արամ Սահարյանը – ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ, պրոֆեսոր

Պիեր Պրիեվիչ  –  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) տեխնիկական խորհրդատու

***

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի ասուլիսը։

Թեման՝  «Սեպտեմբերի 18-ին Հայաստանում  մեկնարկեց  Հայաստան-Սփյուռ 6-րդ համաժողովը,  Ադրբեջանում` քուրդ – ադրբեջանական  խոշոր զորավարժությունը:  «Ադրբեջանական լվացքատուն» գործը և արձագանքները. Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր  ու աշխարհիկ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հանդիպումներից  ակնկալիքները.  Ադրբեջանում սպասվող իշխանափոխությունը  և նոր մարտահրավերները»։

***

 

 

Սեպտեմբերի 20-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (իսանհակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  ԳԽ պատգամավոր,  «Գերագույն Խորհուդ պատգամավորական ակումբ» ՀԿ  նախագահ Վարդան Պետրոսյանի ասուլիսը։

Թեման՝ «ՀՀ անկախության 26-ամյակը. հաղթահարված եւ դեռևս առկա դժվարություններ ու  մարտահրավերներ.  Ձեռքբերումներ և կորուստներ. լուծված և չլուծված խնդիրներ»։

***
Սեպտեմբերի 20-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսանհակյան 28. 3-րդ հարկ) տեղի  Մոսկվայի Մենեջմենթի, էկոնոմիկայի եւ ինովացիայի ինստիտուտի պրոֆեսոր, «Արարատ»  միջազգային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Մոսկվայի հայ համայքի խորհրդի անդամ,   Հայաստան-Սփյուռ 6-րդ համաժողովի մասնակից՝ տնտեսագետ  Արտաշես Միքայելյանի ասուլիսը ։

Թեման՝ «Հայաստան-Սփյուռ 6-րդ համաժողովը և Սփյուռքի մասնակցությունը. դերն ու նշանակությունը հայոց պետականության կառուցվածքային համակարգում»։




Լրահոս