Տարածքներ հանձնելու քննարկումներում խոսքն առաջին հերթին Աղդամի շրջանի մասին է. gazeta.ru

Տարածքներ հանձնելու քննարկումներում խոսքն առաջին հերթին Աղդամի շրջանի մասին է. gazeta.ru

ԼՂ հակամարտության բանակցություններ շրջանակում Հայաստանը քննարկում է Ադրբեջանին որոշ տարածքներ հանձնել, որոնք այժմ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ են, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 18-ին: Այս ամսին գրում է gazeta.ru-ն և վկայակոչելով` Արցախի իշխանություններն մոտ կանգնած աղբյուրի տեղեկություններին, լրատվամիջոցն ընդգծում է.

«Նրանք բոլորը խոսում են այսպես կոչված մադրիդյան սկզբունքների մասին, որոնք համաձայնեցվել էին 2007թ-ին Երևանի և Բաքվի կողմից: Արցախի իշխանություններն մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ խոսքը հիմնականում Աղդամի շրջանի մասին է»:

Լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել, նշելով, որ հակառակ դեպքում բանակցությունները կտապալվեն: