Beeline-ն ամփոփեց «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Beeline-ում ամփոփվեցին «3-րդ սերունդ» ստաժավորման հերթական՝ 9-րդ ծրագրի արդյունքները:

Ծրագրի շրջանակում 17 ուսանողներ 11 ամիս վճարովի ստաժավորում են անցնում ընկերության տարբեր ստորաբաժիններում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների, Մարքեթինգի, Իրավաբանական և այլ բաժիններում։ Ծրագրի արդյունքում ստաժավորում անցած լավագույն ուսանողները մշտական աշխատանքի կհրավիրվեն Beeline-ում:

«Ինձ միշտ շատ ուրախացնում է, երբ մեզ մոտ երիտասարդներ են գալիս: Հաճելի է տեսնել, որ նրանց հետաքրքիր է աշխատել մեր ընկերությունում: Դուք էլ ձեր հերթին անմիջապես «մարտի դաշտում» տեսնում եք, թե ինչպես է աշխատում մեծ կորպորացիան: Ձեզ մաղթում եմ մեծ հաջողություններ և բարձր թռիչք ապագայում», – ուսանողներին շնորհավորելիս՝ նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կարծում եմ, այս ստաժավորման ընթացքում դուք արդեն հասցրել եք ծանոթանալ, թե ինչպիսին է աշխատանքը Beeline-ում, ինչպես են ստեղծվում մեր ծառայությունները, ինպես է կառուցվում համագործակցությունը մեզ մոտ:

Հուսով եմ, ծրագրի ավարտին դուք բոլորդ կդառնաք մեր ընկերության աշխատակիցները, կորդեգրեք մեր ընկերության արժեքները, և մենք միասին կդարձնենք մեր ծառայությունները ավելի պարզ և հարմար մեր բաժանորդների համար», – ասաց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը:

Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում արտադրական պրակտիկա է անցել ավելի քան 100 ուսանող, նրանցից 50%-ից ավելին դարձել են Beeline–ի աշխատակից: Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝ սկսած 3-րդ կուրսից: Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունվում են ամեն տարի ապրիլից մինչև մայիս: Ուսանողները կարող են լրացնել համապատասխան հայտ www.beeline.am կայքում:




Լրահոս