Ժամկետային զինծառայողները զորամասից բենզին են գողացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող Նվեր Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարին՝ քննությամբ չպարզված օրը, այդ զորամասի ավտոհավաքակայանի հարակից տարածքում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ Վարդան Սարգսյանից եւ Գեւորգ Արշակյանից վաճառելու նպատակով վերցրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, վերջիններիս կողմից զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներից մեկի բաքերից հափշտակված, պլաստմասսե տարայի մեջ լցված, 9200 դրամ արժողությամբ 20 լիտր բենզին»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս