ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՃՈ տեսուչը կաշա՞ռք է վերցրել. ոստիկանության ներքին անվտանգության վարչությունն ուսումնասիրում դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆեյսբուքյան օգտատեր Արփի Դավոյանը համացանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարորդից կաշառք են վերցնում. «Կաշառք տալու պահը
Վարորդը մտավ խանութ,երևի գումարը մանրելու, դուրս եկավ, գումարը տվեց ու …բարի ճանապարհ։Ուղղակի սկիզբը չեմ հասցրել նկարել։
Ու ոչ մեկ չասի,որ վարորդի վարորդական իրավունքը խանութում էր` գնաց բերի»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունը տեղյակ է այդ հրապարակումից.

«Այժմ ներքին անվտանգության վարչությունն ուսումնասիրում է այն»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:

Մեր այն հարցին՝ եթե հաստատվի ոստիկանի կողմից կաշառք վերցնելու հանգամանքը, ի՞նչ պատիժ է սպառնում ճանապարհային ոստիկաններին, վերջինս առաջարկեց` եթե-ներով չխոսել.

«Եթե հաստատվի, համապաստախան օրենքի սահմաններում ընթացք կտրվի, իսկ եթե չհաստատվի, ապա նույն օրենքի սահմաններում ընթացք չի տրվի»,- հավելեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետը:




Լրահոս