21.09.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ մեր անկախությունը. 26 տարի անց

***

Սեպտեմբերի 21-ին, ժամը 14։30-ին սիրով հրավիրում ենք Սերգեյ Փարաջանովի « Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա կլինեն Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարները։

Կոլաժի կրկնօրինակը կտեղադրվի Երևանի Աբովյան 13 շենքի արտաքին պատին ( Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոն)։

Նախաձեռնության հեղինակը Նիկոլյան նորաձևության տունն է՝ Ararat լեգենդար կոնյակների հետ։ Նախագիծն իրականացվում է Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 53 00 98 կամ 077 73 85 76 հեռախոսահամարներով։

***

Սեպտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին ՀՀ անկախության օրը ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (հասցե Աբովյան 58) կնշեն նաև այստեղ բուժումստացող վիրավոր տղաները։ Կարևոր այս տոնի առթիվ զինվորներին կշնորհավորեն հասարակական, մշակութային անվանի գործիչները: Հայրենիքը պաշտպանելու համարամենաթանկը՝ առողջությունը զոհած տղաներն ամենից լավ գիտեն անկախության գինը և հենց նրանք՝ հայրենիքի հերոս պաշտպանները պետք է լինեն մեր ուշադրությանկենտրոնում։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու, հարցեր դեպքում կարող եք զանգահարել 055 11 66 04, 091 56 55 06




Լրահոս