ՖՈՏՈ. Տեղի է ունեցել «Հայկական գորգը ազգային հպարտությունն է» ֆլեշմոբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԸ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է» աննախադեպ ֆլեշմոբը՝ յուօրինակ ձևաչափով: Վաղ առավոտից մինչ ուշ երեկո Երևան քաղաքի տարբեր հատվածների բնակելի շենքերի պատուհաններից, տարբեր հաստատությունների պատշգամբներից երևում էին հայակական գորգեր: Ֆլեշմոբի մեկնարկը տրվեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում :
Յուրաքանչյուր անձ, ով հայկական գորգ կամ ձեռագործ կարպետ ուներ, օրվա տարբեր միացավ ֆլեշմոբին` իր պատուհանը կամ պատշգամբը զարդարելով հայկական գորգերով և կարպետներով:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԸ ԱԶԳԱՅԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է» ֆլեշմոբի՝ որպես զանգվածային միջոցառման նպատակն է՝ ազգային գորգի և գորգարվեստի արժևորումը, գորգագործության ավանդույթների պահպանման հիմնախնդրի բարձրաձայնումը, լայն հանրության իրազեկումը հայկական գորրգի ինքնատիպ մշակույթի առանձնահատկությունների վերաբերյալ։

Միջոցառման գաղափարի և իրականացման հեղինակն ու նախաձեռնողն է ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆ Է, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Հայկական գորգի ազգային կենտրոնի նպատակն է յուրօրինակ ձևաչափով, ազգային ֆլեշմոբի միջոցով վերականգնել ազգային ավանդույթները, պահպանել հայկական ժառանգությունը, ինչպես նաև հայկական գորգը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհին:




Լրահոս