22.09.17

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հարգելի գործընկերներ,
Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:00-17:00. Կոնգրես հյուրանոցի շքասրահում տեղի կունենա Տեղեկատվության ազատության օրենսդրական փոփոխություններին նվիրված քննարկում:

Կարևորելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման փուլում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը և լիարժեք մասնակցությունը՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպում է հանրային քննարկում Նախագծի շուրջ, որին հրավիրված են ՔՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ, պետական գերատեսչությունների հանրային կապերի պատասխանատուներ, ԱԺ պատգամավորներ:

Ներառելով այս աշխատանքային քննարկման ընթացքում վեր հանված հարցերն ու առաջարկները՝ կկազմվի Տեղեկատվության ազատության օրնեսդրական փոփոխությունների վերաբերյալ միասնական առաջարկությունների փաստաթուղթ, որը կներկայացվի ՀՀ արդարադատության նախարարությանը:

Միջոցառումն իրականացվում է Տեղեկատվության ազատության միջազգային շաբաթի շրջանակներում՝ սեպտեմբերի 20-28, իսկ սեպտեմբերի 28-ին միասին կնշենք Տեղեկատվության ազատության միջազգային օրը «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությամբ:
***
Սեպտեմբերի 22-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ գրող հրապարակախոսների մասնակցությամբ։

Թեման՝  «Քաղցկեղի դեմ «Գարդասիլ» կասկածելի պատվաստանյութը կարող է հանգեցնել անպտղության ու նույնիսկ մահվան. փաստեր. հիմնավորումներ և վտանգների կանխմանն ուղղված միջոցառումներ»:

Բանախոսներ` գրողներ, հրապարակախոսներ

Լիա Ավետիսյան և Ռուզան Ասատրյան
***
Ուրբաթ` սեպտեմբերի 22–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի այլընտրանքային զբոսաշրջային ուղղությունների «Fun Armenia» ֆոտոարշավին նվիրված ասուլիս։

Արշավի նախաձեռնողներն են` eli.fun ժամանցային և զբոսաշրջային հարթակը ու PicsArt նկարների մշակման և համատեղ խմբագրման սոցիալական ցանցի Հայաստանյան գրասենյակը։

Արշավի շրջանակում անցկացվեց ֆոտոմորցույթ, որի մասնակիցները PicsArt հավելվածի միջոցով մշակում էին իրենց լուսանկարները և տեղադրում դրանք համացանցում #FunArmenia հեշթեգով։

Մրցույթը ավարտվել է սեպտեմբերի 9-ին, մրցույթի արդյունքները ամփոփվելուց հետո երկու մասնակից հաղթող են ճանաչվել։

Մամուլի ասուլիսի բանախոսներն են`

– զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի մամլո խոսնակ Լիլիթ Խաչատուրյանը,

– eli.fun ժամանցային և զբոսաշրջային հարթակի համահիմնադիր, տնօրեն Տիգրան Ճորոխյանը,

– PicsArt նկարների մշակման և համատեղ խմբագրման սոցիալական ցանցի հայաստանյան գրասենյակի ներքին հաղորդակցման և մշակٳյթի կառավարիչ Նազելի Պետրոսյանը:

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

***

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածքում ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը ներկայացնելու է ավիացիայի ոլորտում մեկ տարվա ընթացքում իրականացրած աշխատանքների արդյունքները

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 09:30-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կմեկնարկի Հայկական ուրոլոգիականասոցիացիայի 19-րդ տարեկան գիտաժողովը, որը համախմբել է Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մի շարքմասնագետների: Այս տարի գիտաժողովն իր ներկայությամբ պատվել է Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆեր Չափըլը: Նշենք  նաև,  որ գիտաժողովը նվիրված է անվանի ուրոլոգ, պրոֆեսոր Իվան Գերասիմի Աղաջանյանի հիշատակին։