Որքան գումար է ծախսել իշխանությունը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի անցկացման համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայաստան-Սփյուռք» եռօրյա համաժողովի կազմակերպման եւ անցկացման համար իշխանությունները ՀՀ պետական բյուջեից ծախսել են 80 մլն դրամ կամ ավելի քան 160 հազար դոլար:

Այս գումարը հիմնականում ծախսվել է տեխնիկական միջոցների վարձակալության, ձեւավորման, տպագրական նյութերի պատրաստման, «Փարավոն» ռեստորանում մասնակիցների ընդունելության եւ այլ նման նպատակներով: Իսկ ահա Հայաստան այցելելու, եւ այստեղ իրենց կեցության ծախսերը՝ ավիատոմս, հյուրանոցի ամրագրում, սնունդ եւ այլն, պատվիրակները հոգացել են սեփական միջոցներով: Միայն թե, դժվար է ասել, ի՞նչ կհիշվի այս համաժողովից, եթե ամեն ինչ ելույթների մակարդակից այն կողմ չի գնում»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս