Քիչ առաջ Արա լեռում հրդեհ է բռնկվել, որը տարածվում է հարակից տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ն ահազանգ ստացավ այն մասին, որ Արա լեռում հրդեհ է բռնկվել:

Արագածոտնից ստացված ահազանգի համաձայն` հրդեհը կտրուկ բռնկվել և անսպասելիորեն տարածվել է ողջ երկայնքով:

Մեր զրուցակիցները հայտնեցին, որ եթե շտապ քայլեր չձեռնարկվեն, կրակը կարող է տարածվել հարակից տարածքներում ևս:

Ի դեպ, ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ տեղում աշխատում է մեկ հրշեջ մեքենա, սակայն դա բավարար չէ` հրդեհը մարելու համար:




Լրահոս