Այսօր իտալացի հայտնի երգիչ, տենոր Անդրեա Բոչելլիի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալացի երգիչ, տենոր Անդրեա Բոչելլին ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 22-ին Տոսկանա նահանգի Լայատիկո գյուղում, որտեղ էլ անց է կացրել իր մանկությունը: Նա վաղ տարիքից տիրապետում է դաշնամուրին, ինչպես նաև ֆլեյտային և սաքսոֆոնին:

Բոչելլին դեռ փոքրուց ուներ տեսողության խնդիրներ, սակայն նա վերջնականապես կուրանում է 12 տարեկանում, երբ ֆուտբոլի ժամանակ նրա գլխին հարվածում են գնդակով: Պատանի ժամանակ նա հաղթում է մի քանի վոկալային մրցույթներում, ինչպես նաև դառնում է դպրոցական երգչախմբի մենակատար: Սակայն նա ավարտում է Իրավաբանական դպրոց և ստանում իրավաբանի դիպլոմ: Այդուհանդերձ, նրա երազանքը շարունակ է մնալ դառնալ աշխարհահռչակ տենոր, որի կատարման համար նա մեկնում է Տուրին: Այստեղ նա վեջնակապանես թողնում է իրավաբանի աշխատանքը, ցերեկները սովորում է երաժշտություն, իսկ գիշերները գումար վատսակում ռեստորաններում երգելով:

1992 թվականը ճակատագրական է դառնում Բոչելլիի համար: Նա բարեհաջող լսումներ է անցնում իտալացի ռոք երաժիշտ Ձուկեռռոյի մոտ: Նրա երգի դեմո տարբերակը հայտնվում է Լուչիանո Պավարոտտի մոտ:

Արդեն 1994 թվականին նա հրաշալի ելույթ է ունենում Սան Ռեմո փառատոնում: Սեպտեմբերին Պավարոտտին անձամբ է նրան հրավիրում մասնակցել իր համերգներից մեկին: Հենց այդ նույն տարի Բոչելլին բախտ է վիճակվում Սուրբ ծննդյան օրը հանդես գալ Հռոմի Պապի առջև:

Մի քիչ էլ կույր, սակայն բավականին գրավիչ տղամարդ Բոչելլի մասին: 1987 թվականին նա ծանոթանում է իր ապագա կնոջ Էնրիկո Չենզատիի հետ: Նրանք ամուսնանում են 1992 թվականի հունիսին: Այս ամուսնությունից Բոչելլին ունի երկու որդի՝ Ամոս և Մատեո անուններով:

Այս զույգը բաժանվում է 2002 թվականին, հենց այս նույն տարի էլ Բոչելլին հանդիպում է իր նոր սիրուն, ով ներկայումս հանդիսանում է նրա իմպրեսարիոն: Վերոնիկա Բերտանё Բոչելլի ներկայիս քաղաքացիական կինը, նրան նվիրել է Վիրջինիա անունով հրաշալի դուստր:




Լրահոս