Վիտալի Բալասանյանին Արցախում արդեն քամահրանքով են վերաբերվում. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Արցախում էլ ընդունված չէ։ Ավելին, Սասնա ծռերին խաբելուց հետո նրան քամահրանքով են վերաբերվում։ «Այստեղ համարում են, որ ԼՂՀ ԱԽՔ-ի պաշտոնը Բալասանյանը ստացել է Սասնա ծռերին խաբելու համար։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը` պատանդ պահելով այնտեղ գտնվողներին, իրավիճակն այնքան անկառավարելի դարձավ, որ ՀՀ իշխանությունը ստիպված եղավ Արցախից «դեսանտ իջեցնել» Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին։

Վերջինս խմբի անդամներին խոստացավ զենքերը խաղաղ վայր դնելու դեպքում միջնորդ դառնալ նրանց պատիժը մեղմացնելու համար։ Սակայն, ինչպես պարզ դարձավ, Սասնա ծռերին պատժում են ամենախիստ միջոցներով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս