Արփինե Հովհաննիսյանը՝ իր դեմ ՀՀԿ-ական կանանց պայքարի լուրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն անհեթեթություն է որակում մամուլում տարածված տեղեկությունները, թե ՀՀԿ-ական կանանց՝ իր դեմ պայքարի արդյունքում այլևս նախկին ակտիվ գործունեությունը չի վարում:

ArmLur.am-ի հետ զրույցում Ա. Հովհաննիսյանը նշեց. «Թո′ւյլ տվեք զավեշտի հասնող անհեթեթություններ չմեկնաբանել: Բայց ուզում եմ դիմել լուրի աղբյուրին՝ անկախ սեռային պատկանելությունից: Հիվանդագին երևակայությունը և սեփական ցանկությունները իրականության հետ շփոթելն արդեն լուրջ հիվանդության ախտանշան է, ընդ որում, բավական ծանր փուլում գտնվող: Հենց այս պատճառով երևում են աղբյուրի ոչ միայն ականջները, այլև ողջ մարմինը»:




Լրահոս