ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կվերակազմակերպվեն «Նորք» և «Նուբարաշեն» «հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության  որոշմամբ էլ միաձուլման ձևով կվերակազմակերպվեն «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ները: Կստեղծվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ: Միաձուլման արդյունքում տնտեսվող գումարի չափը կկազմի տարեկան շուրջ 300 մլն ՀՀ դրամ, որից 100 մլն ՀՀ դրամը կհատկացվի «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում առկա խնդիրների լուծմանը:

Մնացած 200 մլն ՀՀ դրամից 100 մլն-ը կհատկացվի ՀՀ-ում հոգեբուժական ծառայության բարելավմանը, իսկ 100 մլն ՀՀ դրամը` առողջապահական այլ ծառայություններին, մասնավորապես՝ հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս