Տոտենհեմը Կեյնի դուբլի շնորհիվ հաղթեց Վեսթ Հեմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Տոտենհեմը» դժվարին հաղթանակ է տարել «Վեսթ Հեմի» նկատմամբ՝ 3:2:

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել հյուրերի հարձակվող Հարի Կեյնը: 60-րդ րոպեին Կրիստիան Էրիքսենը խփել է իր թիմի երրորդ գնդակը: 5 րոպե անց Չիչարիտոն կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ խաղի վերջնամասում Շեյխ Կույատեն խփել է տանտերերի երկրորդ գնդակը:

70-րդ րոպեին դաշտից հեռացվել է «Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեն:

Այս հաղթանակի շնորհիվ Մաուրսիո Պոչետինոյի թիմը վաստակել է 11 միավոր և բարձրացել երրորդ տեղ:




Լրահոս