Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Volkswagen-հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Արագածավան գյուղի բնակիչ, 28-ամյա Կառլեն Ավետիսյանը Արագածավան- Արտենի ավտոճանապարհի 3-րդ մ հատվածում իր վարած Volkswagen Golf մակնիշի 34 ՍZ 878 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին ու կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ նրա հասակակից, համագյուղացի Դավիթ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝  այստեղ




Լրահոս