Ինչ իրադրություն է Արա լեռան լանջին հրդեհից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին ժամը 16:43-ին ահազանգ էր ստացվել, որ Արա լեռան լանջին՝ բուսածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:

Սեպտեմբերի 24-ի ժամը 09:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում էին 4 տեղամասով, առկա էր 19 ծխացող օջախ:

Այսօր՝ ժամը 10:15-ի դրությամբ ստացած տեղեկությունների համաձայն՝ Արա լեռան հրդեհն ամբողջությամբ մարվել է. այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ լրատվության բաժին պետ Գոհար Բաղդասարյանը:

Չնայած նրան, որ հրդեհը մարվել է, սահմանվել է հերթապահություն. 4 տեղամասերում հերթապահում են 47 փրկարարներ: Ծխացող օջախներ չկան:

Լուսինե Առաքելյան




Լրահոս