Պայթյուն` «Սիփան» ըմպելիքների գործարանում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 10:57-ի սահմաններում  Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի «ՍԻՓԱՆ» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ:

Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցեց «Սիփան» ոչ ոգելից խմիչքների գործարանի կոմերցիոն մենեջերի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ պայթյուն է տեղի ունեցել, սակայն պատճառները դեռևս հայտնի չեն:

Վերջինիս խոսքով՝  դեպքի վայրում այս պահին փրկարարների կողմից  աշխատանքներ են իրականացնում:




Լրահոս