«Սա բնամթերքի մասնիկ է, ոչ թե զինամթերք». Սամվել Բաբայանը` դատարան բերված «Իգլայի» մասին

«Սա բնամթերքի մասնիկ է, ոչ թե զինամթերք». Սամվել Բաբայանը` դատարան բերված «Իգլայի» մասին

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվեց իրեղեն ապացույցների հետազատությամբ:

Բերվել էր «Իգլա» զենիթահրթիռային համակարգի խողովակը՝ փաթեթավորված վիճակում:

Սամվել Բաբայանը դատարանում հայտարարեց, որ նման պայմաններում բերվածը բնամթերքի մասնիկ է, ոչ թե զինամթերք:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց, որ իրեղեն ապացույց խողովակը կուղարկվի նախաքննական մարմնին: