Մարդակեր ամուսինների սառնարանում հայտնաբերվել են դիակների սառեցված մնացորդներ. սպանությունները կատարվել են 1999 թվականից

Մարդակեր ամուսինների սառնարանում հայտնաբերվել են դիակների սառեցված մնացորդներ. սպանությունները կատարվել են 1999 թվականից

Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են կատարել Կրասնոդարի մարդակեր ընտանիքի տանը։ Սառնարանում հայտնաբերվել է մարդու մարմնի մնացորդների սառեցված 7 փաթեթ։ Բացի այդ՝ նրանք պահել են սպանվածների մաշկի կտորներ` պոկված մարմիններից։ Այդ մասին հաղորդում է life.ru-ն` հղում անելով Mash հեռուստաալիքը։

Նշվում է նաև, որ սպանվածների ինքնությունը հնարավոր կինի պարզել միայն ԴՆԹ փորձաքննությունների արդյունքում, եթե հաջողվի գտնել տուժածների հարազատներին։

Նախնական վարկածով՝ մարդակերները 1999 թվականից առեւանգել, սպանել եւ կերել են իրենց զոհերին։ Ընդ որում՝ ամուսինները խոստովանել են մոտ 30 սպանություն։