ՖՈՏՈ. 15 լեգենդար դերեր, որոնք ապահովեցին դերասաններին ողջ կյանքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ Հոլիվուդում ոչ բոլոր դերասաններն են միլիոնավոր դոլարներ վաստակել մեկ ֆիլմի համար. բարձր հոնորար ստանում են միայն ամենաբացառիկները:

AdMe.ru պարզել է, թե որ դերերն են մեր սիրելի դերասաններին միլիոնավոր դոլարներ բերել և ապահովել նրանց հետագա ողջ կյանքը:

15. Ջիմ Քերի – Կառլ Ալլեն

Տաղանդավոր դերասանը կարող է խնդրել այն, ինչ կցանկանա: Ջիմ Քերին «Միշտ ասա Այո» ֆիլմի համար խնդրել է տոկոսներ և չի սխալվել: Կատակերգությունից ստացված նրա շահույթը կազմել է 35 մլն դոլոր:

14. Թոմ Հենքս – Կապիտան Ջոն Միլլեր

Նկարահանել զինվորական ֆիլմերը բարդ է, խաղալ հերոսությամբ լեցուն զինվորականների՝ ավելի բարդ: Թոմ Հենքսն իր առաջադրանքից հրաշալիորեն գլուխ է հանել, և ստացել է որպես պարգև ֆիլմի բյուջեի կեսից ավելին: Ի դեպ, ֆիլմը դրանից 12 անգամ ավելի գումար է վաստակել:

13. Ջոնի Դեփ – Խելագար Գլխարկավորը

Ջոնի Դեփը խարիզմատիկ խելագարի դերի համար ստացել է 50 մլն դոլար: Նա նաև նկարազարդել է մանկական ֆիլմի գովազդային վահանակները:

12. Ռոբերտ Դաունի կրտսեր – Թոնի Ստարկ

Ռոբերտ Դաունի կրտսերը, նկարահանվելով միլիարդատեր-հայտնագործողի դերը, ստացել է միլիոնավոր դոլարներ հոնորար: Ֆիլմն ի դեպ մինչ այժմ մեծ մասսայականություն է վայելում:

11. Ջոնի Դեփ – Ջեք Ճնճղուկը

Դեպն իրոք տաղանդավոր դերասան է և դա ապացուցում են ոչ միայն երկրպագուների մեծաթիվ քանակը, այլ նաև խոշոր վարձատրությունները: Պատահական չի ասվում, որ «Կարիբյան ծվի ծովահենները» ֆիլմի երեք մասերը մեծ մասսայականություն են վայելում նաև նրա շատախոս հերոսի շնորհիվ:

10. Լեոնարդո Դի Կապրիո – Դոմինիկ Կոբ

Չնայած որ դժվար է «Սկիզբ» ֆիլմում հանճարեղ գողի դերը կերտած դերակատարումը անվանել Լեոյի լավագույն գործը, հոլիվուդյան դերասանը հրաշալիորեն կարողացավ դրանից գլուխ հանել և վաստակել 59 մլն դոլար:

9. Ջեք Նիկոլսոն – Ջոկեր

Ջեք Նիկոլսոնի կերտած բոլոր դերերն են հրաշալի: Ջոկերի դերի համար նա ստացել է 60 մլն դոլար:

8. Հարիսոն Ֆորդ – Ինդիանա Ջոնս

Ցանկացած ֆիլմ, որտեղ դերակատարներից մեկը Հարիսոն Ֆորդն է, ֆիլմին բարձր ռեյտինգ է ապահովում:  Նրա շատ հրաշալի դերեր է կերտել, սակայն Ինդիանա Ջոնսի դերն ապահովել է նրան ամբողջ կյանքի համար:

7. Թոմ Հենքս – Ֆորեսթ Գամպ

6. Սանդրա Բուլոք – Ռայան Սթոուն

Տիեզերագնաց-հետազոտողի մասին դրամատիկ թրիլերը չէր կարող աննկատ մնալ. ֆիլմը  7 «Օսկար» է ստացել: Սանդրա Բուլոքը վաստակել է 70 մլն դոլար:

5. Թոմ Քրուզ – Իտան Հանթ

Հոլիվուդյան սուպերհերոս Թոմ Քրուզը շատ հաջող է ընտրում ֆիլմերը, որոնցում պետք է նկարահանվի: «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի երկրորդ մասում անմահ գործակալի դերի համար Թոմն աշխատել է 75 մլն դոլար:

4. Թոմ Քրուզ – Ռեյ Ֆերիեր

Թոմ Քրուզի «Աշխարհների պատերազմը» դերասանին 100 մլն դոլարով հարուստ դարձրեց:

3. Ուիլ Սմիթ – Գործակալ Ջեյ

Սմիթի համար իրական հաջողություն դարձավ «Սև հագուստով մարդիկ» ֆիլմի առաջին մասում նկարահանվելը: Դրա համար դերասանը ստացել է 5 մլն դոլար: Իսկ ահա երրորդ մասը կարողացավ բավարարել դերասանի պահանջները:

2. Բրյուս Ուիլիս – Մալքոլմ Քրոու

«Վեցերորդ զգայարան» ֆիլմի համար ստացած համեստ հոնորարները կազմեցին 14 մլն դոլար և դրան գումարած  17 %:  Ֆինանսական կողմն այնքան էլ մեծ չէր, սակայն ֆիլմն առանցքային դարձավ դերասանի կյանքում:

1. Կիանու Ռիվզ – Նեո

Գիտա-ֆանտաստիկ մարտաֆիլմի առաջին մասը մեծ ընդունելության արժանացավ: Այն Ռիվզին 76 մլն դոլար բերեց: Երկրորդ ֆիլմը 750 մլն դոլար հավաքեց ամբողջ աշխարհում: Դերասանի պարգևավճարը ամենամեծ հոնորարը դարձավ կինոյի ողջ պատմության մեջ՝ կազմելով 126 մլն դոլար:




Լրահոս