«Ելք»-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու մասին նախագիծը կքննարկվի ԱԺ հանձնաժողովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում կքննարկվի «Ելք» խմբակցության՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին նախագիծը:

Հարցը կներկայացնի հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, իսկ հարակից զեկուցողը լինելու է Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նույն նիստի օրակարգում է նաեւ ԵՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:




Լրահոս