ՖՈՏՈ. Նոր զարգացումներ Շիրակի պետական համալսարանում. ռեկտորը պահանջել է անվստահություն հայտնել նամակի հեղինակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն կրթության հետ բացարձակ կապ չունեցող ռեկտոր Սահակ Մինասյանը գրչի մի հարվածով ոչնչացվեց նաև Շիրակի պետական համալսարանի գրադարանը: Պարզվում է, ըստ Մինասյանի, գրքերը հին էին և ենթակա են մակուլատուրայի հանձնմանը: Այս մասին հայտնում է համալսարանի դասախոսը Գագիկ Համբարյանը, ով ռեկտորի գործողությունների մասին նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին:

Նա նաև հայտնում է, որ իր և ՇՊՀ-ի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանի  կողից նախագահին և վարչապետին ուղղված բաց նամակից հետո ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանը որոշել է պատժել իրենց և իր արտահերթ հրավիրված գիտխորհրդի ժամանակ պահանջել է անվստահություն հայտնել Հ.Խորիկյանին:




Լրահոս