Ինչ իրավիճակ է Սարչապետ գյուղում, հրդեհը դեռ չի մարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Սարչապետ համայնքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները դեռևս շարունակվում են, բռնկված հրդեհը վերահսկելի է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Սարչապետի գյուղապետ Բորիս Բարոյանը:

Հիշեցնենք,որ  երեկ ժամը 17-ին, Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Սարչապետ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել միայն 23:00-ի սահմաններում: Ողջ գիշեր հրշեջները պայքարել են հրդեհի տարածման դեմ:

Նախնական տվյալներով այրվել է ավելի քան 12000 հակ պահեստավորած անասնակեր եւ անասնագոմի տանիքը (մոտ 720 քմ): Այսօր առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 10 փրկարար ու 2 մարտական հաշվարկ:




Լրահոս