Տեղեկությունները, թե «Մուսալեռ» ռեստորանում հանդիպել են Վստրեչի Ապերը, Դոն Պիպոն ու Գոռ Վարդանյանը, սուտ է. shamshyan.com

Տեղեկությունները, թե «Մուսալեռ» ռեստորանում հանդիպել են Վստրեչի Ապերը, Դոն Պիպոն ու Գոռ Վարդանյանը, սուտ է. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Meganews.am էլեկտրոնային լրատվամիջոցը տեղեկություն էր տարածել Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի և հանրությանը հայտնի Վստրեչի Ապերի՝ իբրև թե հանդիպման մասին, որը տեղի է ունեցել «Մուսալեռ» ռեստորանային համալիրում՝ Արթուր Ասատրյանի, հանրությանը ավելի շատ հայտնի Դոն Պիպոյի կազմակերպված խնջույքի ժամանակ։ Նշված լրատվամիջոցը, հղում անելով իր «լավատեղյակ» աղբյուրին կամ աղբյուրներին, տեղեկացրել է, որ Գ . Վարդանյանը դիմել է Վստրեչի Ապերին, որպեսզի ինչ-որ հարցերում վերջինս իրեն սատարի։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Ավելին, «Վստրեչի Ապեր» մականվամբ Ա. Վարդանյանը ոչ մի մտերիմ ու անձնական հարաբերււթյուններ չի ունեցել և չունի Գոռ Վարդանյանի հետ և այդ տեղեկությունները հերթական զառանցանքներն են՝ ուղղված թե Գ. Վարդանյանի, թե Վստրեչի Ապերի և թե Դոն Պիպոյի հասցեին»:

Մանրամասները` այստեղ: