ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս Վարդան Ղուկասյանի որդուն հաջողվեց կրկին ջրից չոր դուրս գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կրկին ջրից չոր դուրս եկավ: «Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մայիսի 10-ին գրել էր, որ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ծեծկռտուք էր սարքել:
Մասնավորապես Սպարտակ Ղուկասյանը դաժան ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն՝ աչքի շրջանում պատճառելով վնասվածքներ:

Սակայն տուժածը դեպքից հետո «անհետացել էր», եւ իրավապահները տեւական ժամանակ չէին կարողանում նրան գտնել: Չի բացառվում, որ նրան թաքցրել էին, որպեսզի վնասվածքներն անհետանան, բուժվի, որից հետո միայն ներկայանա իրավապահներին եւ ասի, թե վնասվածք չունի, բողոք չունի:
Ահա, այսպես մինչ ծեծի ենթարկվածը փախուստի մեջ էր, ծեծի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր. 258 հոդվածի` խուլիգանություն հատկանիշներով:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս