Այսօր Զբոսաշրջության համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

31 տարի է` յուրաքանչյուր սեպտեմբերի 27-ին նշվում է Զբոսաշրջության համաշխարհային օրը: Զբոսաշրջության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության հիմնական նպատակն է մեծացնել ոլորտի ներդրումը ազգային տնտեսության մեջ` ապահովելով տնտեսական զարգացում:

Այս տոնը հաստատվել է ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից 1979թ. իսպանական Տորեմոլիմոս քաղաքում։

Այս տոնի նպատակը զբոսաշրջության քարոզչությունն է, համաշխարհային հանրության տնտեսության մեջ ունեցած ներդրման լուսաբանումը, ինչպես նաև տարբեր երկրների ժողովուրդների միջև կապերի զարգացումը։

Զբոսաշրջության տոնը նշվում է աշխարհի շատ երկրներում ավելի քան 30 տարի։ Այս օրը տեղի են ունենում զբոսաշրջությանը և զբոսաշրջային բիզնեսին նվիրված հավաքներ, տոնակատարություններ և փառատոններ։

Հետաքրքրական է, որ աշխարհում զբոսաշրջության առաջին գործակալությունը բացվել է Թոմաս Կուկի կողմից 1841–ին։




Լրահոս