Աշտարակի հիմնական դպրոցի դասադուլը դադարեցվել է. դպրոց են այցելել մարզպետն ու քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում երեկ հայտարարված անժամկետ դասադուլն այսօր դադարեցվել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց դպրոցի ուսմասվար Անահիտ Աղունյանը:

Դպրոցի ուսմասվարի խոսքով՝ այս պահին խնդրի լուծման նպատակով դպրոց են այցելել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, աշխատակազմի ղեկավարը, կրթության վարչության պետն ու Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը:

«Այս պահին քննարկումներ են գնում դպրոցի մասնաշենքի վերանորոգման հետ կապված, որը մեր կարիքները մասնակիորեն կլուծի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 200 աշակերտի համար նախատեսված դպրոցում այժմ սովորում են 601 աշակերտ: Դպրոցի տնօրինությունը տարիներ շարունակ դիմել է պատկան մարմիններին` այն վերանորոգելու համար, սակայն մինչ օրս ոչ մի աշխատանք չի ձեռնարկվել այդ ուղղությամբ: Դպրոցը գործում է 1962 թվականից և մինչ այսօր:

Լիդա Եղիազարյան




Լրահոս