Վթարային և պլանային ջրանջատումներ Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
1. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Պ.Սևակի փող. 2, 8 շենքերի` իրենց կոտորակներով, Ահարոնյան փող. 2, 2/1 շենքերի, Հր. Ներսիսյան նրբանցքի շենքերի, անհատական տների, հանրային բաժանորդների, Վ. Վահյան 10-րդ փողոցի, Կ.Ուլնեցի փող. 30, 30ա, 31 շենքերի, 1-ից-58 անհատական տների և հանրային բաժանորդների, Դ.Անհաղթի փող. 1-ից-12 շենքերի` իրենց կոտորակներով, Ազատության պողոտայի և նրբանցքի շենքերի` իրենց կոտորակներով, անհատական տների, հանրային բաժանորդների, Վարշավյան փող. շենքերի և անհատական տների, Ա. Տիգրանյան փողոցի և նրբանցքի շենքերի` իրենց կոտորակներով, անհատական տների, հանրային բաժանորդների, Բաբայան փող. 12, 14, 16, 16/1 շենքերի և 2-ից բարձր անհատական տների` իրենց կոտորակներով, Չոլաքյան փող. անհատական տների, Վ. Փափազյան փողոցի, Սուրենյանց փողոցի շենքերի և հանրային բաժանորդների, Գործկոմի 1, 2 փողոցների շենքերի և անհատական տների, Քննչական կոմիտեի շենքի, «Հաղթանակ» զբոսայգու, Արյունաբանական կենտրոնի, Ազգային անվտանգության ընդունելության տան, «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրի, Արաբկիր վարչական շրջանի 45, 47, 49 փողոցների անհատական տների, Ազատության պող. 1-11 կենտ շենքերի` իրենց կոտորակներով, «Հյուսիսային ճառագայթ» նոր թաղամասի շենքերի ջրամատակարարումը:

2. Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Արագածի, Կողբի 1-ին, 2-րդ, Ղարիբջանյան, Շևչենկոյի փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս