ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է չեղարկվել Վահան Արծրունու համերգը. Մշակույթի նախարարությունում կրկին անտեղյակ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 29-ին պետք է կայանար Վահան Արծրունու համերգը, սակայն նրա խոսքով, օրեր առաջ իրեն զանգահարել են մշակույթի նախարարությունից, որից հետո համերգը չեղարկվել է: Այսօր լրագրողները ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից փորձեցին պարզել, թե որն է եղել պատճառը:

Ի պատասխան նա նշեց, թե ոչ Մշակույթի նախարարությունը, ոչ էլ ՊՈԱԿ-ը տեղյակ չեն եղել, որ նման համերգ պետք է կազմակերպվեր: «Մենք տեղյակ չենք եղել համերգի մասին ընդհանրապես: Համերգ կազմակերպելու համար նշանակում է պայմաններ, կազմակերպիչն է հանել համերգը, մենք ինչ կապ ունենք», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս