ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ անենք, մենք էլ նամակ գրե՞նք Քննչական կոմիտե. Ոստիկանության շտաբի պետը՝ միջնորդագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեպքի վայրի պաշտպանության օրենսդրական հիմքեր գոյություն չունեն: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Ոստիկանության գլխավոր շտաբի պես Հովհաննես Քոչարյանը՝ անդրադառնալով Հերացի փողոցում տեղի ունեցած վթարին, որից հետո հրապարակվեց տեսանյութ, երբ մի կին վայրից մակարոնով պարկ էր տանում:

Ինչպես հայտնի է՝  դեպքից հետո Քննչական կոմիտեն Ոստիկանություն միջնորդագիր էր ուղարկել՝ պարզելու համար, թե ինչու ոստիկանները համապատասխան հսկողություն չէին իրականացնում: «Մոլորություն կա, ոստիկաններն են դեպքի վայրի պատասխանատուն, թիվ 1 պատասխանատուն քննիչն է: Նա պարտավոր է կոորդինացնել ոստիկանների գործողությունները: Ի՞նչ անենք, մենք էլ նամակ գրե՞նք Քննչական կոմիտե՝  իրենց քննիչի գործողությունների մասով», – նշեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս