Բռնաբարել են մատուցողուհու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին Իջեւանի տարածաշրջանի «Դրուժբա» ռեստորանի 29-ամյա մատուցողուհին ոստիկանություն է դիմել, որ Իջեւան քաղաքի հարավային ծայրամասում գտնվող «Մարմար» ռեստորանում տղամարդն իրեն բռնաբարել է: Այդ առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով (Բռնաբարությունը` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով):

Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ մատուցողուհու կողմից բռնաբարության համար մեղադրվող, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի 34-ամյա բնակչին քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ է տրվել: Նրան սկզբում կասկածյալի կարգավիճակ էր տրվել: Վազաշենցու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տուժած աղջիկն ասում է, որ տղամարդն իրեն գործնական հանդիպման էր հրավիրել:

Մեղադրյալ տղամարդը ամուսնացած է, երեխա ունի: Դեպքի կապակցությամբ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում այդ քրեական գործով քննությունը շարունակվում է:




Լրահոս