Տապալվել է ահաբեկիչների արշավանքը դեպի Սիրիայի արևմուտք և արևելք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ներկայում սիրիական բանակը՝ ՌԴ օդուժի աջակցությամբ, ավարտում է Իրաքի տարածքից մուտք գործած գրոհայինների ոչնչացման գործողությունը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կանաշենկովը հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի արևելքում և արևմուտքում «Ջաբհադ ան-Նուսրա» և ԻՊ ահաբեկչական խմբավորումների արշավանքի փորձերը անհաջողության են մատնվել: «Ան-Նուսրա և ԻՊ ահաբեկչական խմբավորումները կրել են ամենամեծ կորուստները վերջին մի քանի ամիսների ընթացում»,- հայտարարել է Կանաշենկովը:




Լրահոս