Վթար Բաղրամյան պողոտայում. վարորդը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 02:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 49 շենքի մոտակայքում բախվել են «Renault Logan» մակնիշի 535 LD 61 (վարորդ՝ 1951 թ. ծնված Ա. Ա.) և «BMW 316» մակնիշի 82 AA 028 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Ե.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. վարորդը տեղում մահացել է:




Լրահոս