Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումը կավարտի տարեվերջին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենքի մատակարարումն ավարտին կհասցնի ընթացիկ տարվա վերջին: Հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «

Այդ վարկի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարումը կավարտենք այս տարվա վերջին, ինչպես նշված էր պայմանագրում: Այսինքն, այստեղ որևէ խնդիր չկա»,- նշեց Վիգեն Սարգսյանը: Այս պահին ՌԴ-ի կողմից այդ վարկի շրջանակներում ՀՀ-ին զենք մատակարարելու գործընթացի ամենաակտիվ փուլում են:




Լրահոս