Բժշկական կենտրոնի կրակոցների գործը կքննվի Հատուկ կարևորագույն գործերի վարչությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Արմենիա» Բկ-ում երեկ հնչած կրակոցների գործը քննվելու է ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերի վարչությունում (ՀԿԳՎ):

Հիշեցնենք, որ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ինքնաձիգով զինված քաղաքացին ներս է մտել «Արմենիա բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի։ Այդ անձը, ով ինքնաձիգը հիվանդանոց է մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։ Նախնական տեղեկություններով՝ այդպիսով նա փորձել է կազմակերպել հիվանդանոցում բուժում ստացող կալանավորված անձի փախուստը, որը կրակոցների ժամանակ եւս փորձել է դիմել փախուստի, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել են։

Տեղեկացրել էինք նաև, որ բժշկական կենտրոնից փորձել են փախցնել հայտնի պաշտոնյաների բնակարանների գողության բանդայի գործով դատապարտյալ Դավիթ Գալստյանին:




Լրահոս