Արտառոց դեպք «Խոր Վիրապում». տղամարդը բռնաբարել է չինուհու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։

ՉԺՀ քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 1-ին «Խոր Վիրապ» վանական համալիրից վերադառնալիս անծանոթ մի տղամարդ առաջարկել է իրեն տեղափոխել Երևան, ապա մեքենան վարել այլ ուղղությամբ, որտեղ իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Օտարերկրյա քաղաքացին, նկատելով մեկ այլ ավտոմեքենա, կարողացել է դիմել փախուստի և օգնություն խնդրել։ Վերջինիս վարորդը և ուղևորը կնոջը տեղափոխել են իրենց տուն, իսկ հաջորդ օրը՝ ճանապարհել Երևան։

Հոկտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի հատկանիշներով։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հոկտեմբերի 3-ին ձերբակալվել է։




Լրահոս